National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 5-ին մեկնարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ:

Պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ :

Հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ծախսերը, պակասուրդը եւ ֆինանսների նախարարության հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հաշվետվության համաձայն՝ 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կարող էին հանգեցնել տնտեսական աճի էական դանդաղման եւ մակրոտնտեսական անկայունության: Սակայն առաջացած ռիսկերը հնարավոր է եղել հաղթահարել եւ խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում ապահովել մակրոտնտեսական կայունություն, գրանցել 5.2% տնտեսական աճ: 2018 թվականին պետական բուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 1.8%-ը՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.0 տոկոսային կետով:

2018 թվականին եկամուտների փաստացի ցուցանիշը կազմել է շուրջ 1,342.3 մլրդ դրամ, կատարողականը եղել է 98.3 տոկոս:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգիրքը, որի համաձայն հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման նպատակով կիրառվում է հարկերի միասնական հաշիվ: Քանի որ պետական բյուջեի հաշվառումն իրականացվում է դրամարկղային սկզբունքով, նախորդ տարիներին պետական բյուջեի մուտքեր (եկամուտներ) էին համարվում առանձին հարկատեսակների գծով եկամուտները հաշվառող գանձապետական հաշիվներին հարկ վճարողների կողմից կատարված վճարումները: Վերոնշյալ համակարգի ներդրման արդյունքում՝ 2018 թվականից պետական բյուջեի եկամուտներ են համարվում հարկային հաշվետվություններով հիմնավորված հարկային պարտավորությունների չափով հարկերի միասնական հաշվից եկամտատեսակների գանձապետական ենթահաշիվներին ուղղորդվող գումարները:

Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կազմել են 1,447 մլրդ դրամ, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 94.7%-ով:

2018 թ. գրանցված իրական ՀՆԱ-ի 5.2% աճին դրական են նպաստել ծառայությունների (4.7 %-ային կետ), արդյունաբերության (0.7 %-ային կետ) եւ շինարարության (0.1 %-ային կետ) ճյուղերը:

Հաշվետվության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը եւ ԿԲ 2018թ. վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների կատարման հաշվետվությունը ներկայացրել է կառույցի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ 2018 թվականի պակասուրդի ու ստվերային տնտեսության կրճատումը եւ ծախսային քաղաքականության բարեփոխումները դրական են արտահայտվել պարտքի եւ մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաեւ տնտեսական միջավայրի բարելավման ու կայուն տնտեսական աճի հիմքերի ապահովման համար: ԿԲ նախագահի խոսքով՝ կայուն տնտեսական  աճի համար նաեւ շատ կարեւոր է ապահովել տնտեսությանն անհրաժեշտ արդյունավետ պետական կապիտալ ներդրումներ՝ բնականաբար պահպանելով հարկաբյուջետային կանոններով ամրագրված պետական պարտքի կայունություն:

Հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը` մասնավորապես նշելով, որ տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ դեֆիցիտին ամրագրված ցուցանիշները համապատասխանում են ,ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքով սահմանված դրույթներին եւ արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը: Բարձրաձայնելով Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ ներկայացված առաջարկները եւ նկատառումները՝ նա տեղեկացրել է, որ կառույցը փաստաթղթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցադրումներին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am